Սեբաստացիները Թեժայռուքի բարձունքին

Սեբաստացիները կրկին ճամփորդում են, այս անգամ ուղղությունը դեպի Թեժայռուքի վանական համալիր։ Առավոտյան շատ վաղ ճանապարհ ընկանք, ուրախ և բարձր տրամադրությամբ` երգելով և պարելով անցանք ողջ ճանապարհը, և չնկատեցինք էլ թե ինչպես տեղ հասանք։ Աշխարհում ամենազարմանալին անկրկնելի բնությունն է` իր ամեն ծառ ու ծաղկով։ Որքան մոտ ես բնությանը, այնքան ներդաշնակ և խաղաղ ես։ Այսօր մենք վայելեցինք և հրաշալի օր անցկացրեցինք բնության գրկում։ Վանքի ճանապարհը բավականին դժվարանցանելի էր, հատկապես հետադարձին, երբ սկսվեց հորդառատ անձրևը, բայց սեբաստացիների համար անհաղթահարելի ոչինչ չկա։ Աննկարագրելի էմոցիաներ և էներգիա ստացանք…

Այսօրը դեռ երկար կմնա մեր հիշողություններում…

Տեսանյութը` Սոնա Կարապետյանի

Թողնել մեկնաբանություն