Անտիվիրուս Կոմիտաս+ Հունիսի 1

Նախագիծը` Անտիվիրուս Կոմիտաս + Հունիսի 1
Օրը՝ 01.06.2023, ժամը 11.00
Վայրը ՝ Քոլեջ֊պարտեզի ներքին բակ
Մասնակիցները՝ 2֊4 տարեկաններ, 5 տարեկաններ, դաստիարակներ, երգի դաստիարակ։

Նախագծի նպատակները՝

  • Սաներին ծանոթացնել Կոմիտասի երգերին, մշակումներին, բանաստեղծություններին:
  • Բանավոր խոսքի զարգացում:
  • Սստեղծագործական երևակայության զարգացում։
  • Երաժշտական հմտությունների ու կարողությունների զարգացում։
  • Պարերգերի խաղ-ուսուցում
  • Խոհանոցային հմտությունների զարգացում։
  • Ուսումնական նյութերի ստեղծում։
Շարունակել կարդալ

Մայիս ամսվա հաշվետվություն

Ահա և ավարտվեց գարնան վերջին ամիսը։ Ամիսը հագեցած էր հետաքրքիր գործունեություններով` մարզական խաղերով, ազգային խաղերով, խոհարարական գործունեություններով, որին իրենց ակտիվ մասնակցությունը ունեցավ մեր ծնողական համայնքը։

Շարունակել կարդալ

Հարթակում ծնողն է

Մայիսյան 18-րդ հավաքի շրջանակներում այսօր հյուրընկալել էինք Դավիթի տատիկին։ Նա սաների հետ միասին պատրաստեց համով-հոտով քաղցրահամ գաթա։ Սաները ոգևորված մասնակցում էին պատրաստման ընթացքին, իսկ վերջում համտեսեցին անուշաբույր գաթան։

Շարունակել կարդալ

Փայտե մարդուկները

Սաների հետ ինքնաշեն խաղեր հաճախ ենք պատրաստում։ Ձեռքի տակ եղած անապարզ միջոցներով օգտագործելով ստանում ենք հետաքրքիր խաղ։ Այս անագամ թղերի վրա մարդուկներ նկարեցինք, որոնք ունեին ձեռքերի և ոտքերի տարբեր դիրքեր, իսկ հետո փորձեցինք նկարին նայելով կառուցել պատկերը արդեն փայտիկների օգնությամբ։ Խաղը ոչ միայն հետաքրքիր ժամանց է ապահովում, այլ նաև զարգացնում է սաների երևակայությունը և արագ կողմնորոշվելու կարողությունը։

Շարունակել կարդալ

Ծաղկահավաք

Համբարձաման ծեսին ընդառաջ սաների հետ հավաքեցինք տարատեսակ դաշտային ծաղիկներ, իսկ հետո մեր հավաքած ծաղիկներով կհյուսենք պսակներ։ Ծաղկահավաքի ողջ ընթացքը ուղեկցվեց Համբարձման ուրախ երգերով։

Շարունակել կարդալ

Մարզական առավոտ

Մարզական խաղերը մեր առօրյայի անբաժան մասն են կազմում։ Ամեն օր դրանք տարաբնույթ են։ Այսօր առավոտը սկսեցինք մարզական խաղերով, հետևաբար ակտիվ և էներգիայով լի օրը ապահովված էր։

Շարունակել կարդալ

Երգուսուցում

Համբարձման ծեսին ընդառաջ սովորում ենք մեր ծիսական երգերը։ Սաները այնքան սիրով են լսում և սովորում, որ երգում են ոչ միայն երաժշտական պարապունքի ժամանակ, այլ նաև օրվա տարբեր ժամերին։ Նույնիսկ խմբի ամենափոքրիկ սանը` Անիտան, անգիր գիտի մեր բոլոր երգերը, երբեմն էլ սովորեցնում է այն ընկերներին ովքեր դժվարանում են երգել։

Քոլեջի ուրախ առավոտները

Մեր յուրաքանչյուր օրը սկսվում է առավոտյան նախավարժանքով։ Դրսում ջերմ գարնային եղանակ է, և մենք մեր առավոտյան միասնական պարապունքները անցկացնում ենք Քոլեջի բակում։ Մարզվում ենք, երգում, պարում, հետաքրքիր խաղեր խաղում և այսպիսի ուրախ նոտայով էլ սկսում օրը։