Դդումներ

Ղափամայի ծեսին ընդառաջ շարունակում ենք պատրաստել դդումներ։ Այս անգամ աշխատեցինք գունավոր թղթով, կտրեցինք, հետաքրքիր եղանակով սոսնձեցինք և մեր գունավոր դդումները պատրաստ էին։ Եթե ձեզ էլ հետաքրքրեց, դիտեք մեր տեսանյութը`

Գունեղ դդումները

Շուտով մեզ մոտ Ղափամայի ծեսն է։ Ծեսին ընդառաջ այսօր սաների հետ զրուցեցինք դդումի մասին, այնուհետև պլաստիլինից փորձեցինք դդումներ ստանալ։ Մեկի մոտ ստացվեց դդումների ընտանիք, մյուսի մոտ քայլող հետաքրքիր ոտքերով դդումներ, իսկ Գրիգորը պատրաստել էր դդում և գրել տարիքը` 11 տարեկան։

Փաթիլներ

Ամանորի անբաժան մասն են կազմում տոնական զարդարանքները։ Գլխավոր խորհրդանիշը իհարկե եղևնին է, որն ամեն տարի զարդարում ենք, յուրաքանչյուր խաղալիքի կախելիս էլ մի երազանք պահում։ Այսօր որոշեցինք թղթի թափոններից տոնածառի խաղալիք պատրաստել։ Կարծում եմ շատ հետաքրքիր ստացվեց, եթե ձեզ էլ հետաքրքրեց դիտեք մեր տեսաֆիլմը`

Մեր ուրախ ձմեռ պապը

Ո՞վ է Ձմեռ պապը։ Յուրաքանչյուրս այս հարցին տարբեր կերպ կպատասխանենք, բայց Ձմեռ պապի արտաքին կերպարը բոլորիս համար նույնն է։ Այսօր սաների հետ շատ հետաքրքիր տարբերակով պատրաստեցինք ձմեռ պապ։

Մեր հետաքրքիր տոնածառը 2

Այսօր շարունակում ենք մեր կիսատ թողած աշխատանքը։ Անցած անգամ պատրաստել էինք տոնածառը, իսկ այսօր ներկեցինք և զարդարեցինք այն։ Ստացվեց տոնական, գունեղ ու շատ հետաքրքիր աշխատանք։

Մեր հետաքրքիր տոնածառը

Մոտենում է երեխաների ամենասիրելի ու սպասված տոնը` Ամանորը։ Ամանորի խորհրդանիշներից մեկն էլ տոնածառն է։ Այսօր որոշեցինք հետաքրքիր եղանակով տոնածառ պատրաստել, օգտագործելով հավկիթի տուփերը։ Հետո պետք է գունավորենք և ստանանք մեր պատկերացրած տոնածառը։

Մեր ատամները

Շուտով մեզ մոտ ատամհատիկի ծեսն է, այսօր սաների հետ խոսեցինք ատամների ճիշտ խնամքից, օգտակար և վնասակար սննդամթերքներից։ Դե իսկ հետո գունավոր թղթի վրա պատկերեցինք մեր բերանը, իսկ լոբու հատիկներով ատամները։

Պլաստիլինե ատամիկներ

Պլաստիլինով աշխատել մեր սաները շատ են սիրում, այն տալիս է ստեղծագործելու հնարավորություն, զարգացնում մանր մոտորիկան։ Այսօր որոշեցինք պլաստիլինից ծեփել ատամիկներ, իսկ թե ինչպես ստացվեց գնահատեք ինքներդ։

«Պապն ու շաղգամը»

Խմբում հաճախ ենք հեքիաթներ կարդում և քննարկում։ Մեր սիրելի հեքիաթներից է <<Պապն ու շաղգամը>>։ Այս անգամ որոշեցինք ներկայացնել հեքիաթը և ընթացքում պլաստիլինից ծեփել հերոսներին։ Աշխատանքը մեզ մոտ բավականին հաջող ստացվեց։